Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XVII

Այսպես է, այո՛, իգիթների մեջ,
300 Որ խնամախոսի քար չունեն շեմքում,
Եվ նրանց սերը թեև միշտ անշեջ,
Սակայն լուռ է և բանտարկված սրտում.
Թե քաջ տղա է՝ շնորհքը ցույց տա-
Սրտի սիրածին թող փախցնի տանի,
Որ և լսողը ասի, թե՝ ահա
Մի մարդ պսակի, սիրո արժանի։

XVIII



Նրանց պապերը մեծ Կուրի ափին
Խիստ հրճվում էին, երբ իրանց արքան,
Սիրուն, սևաթույր նժույդր տակին,
310 Անցավ Կուր գետը արծվի նման.
Լեռնականների բանակի դիմաց
Ձգեց ոսկեօղ շիկափոկ պարանն,
Բռնեց աչագեղ դստերն ալանաց
Եվ արագ հասցրեց յուր կարմիր վրանն.
Իսկ բանաստեղծը Գողթան աշխարքի
Երգ հյուսեց աշխույժ, երգեց ու լռեց,
Բայց ժողովրդին տիրոջ արարքի
Հռչակը երկար դեռ ոգևորեց։

XIX



Շատ օր չէ անցել, կար մի հարսանիք,
320 Զվարճանում էր ամբոխը գյուղի,
Սարերից իջել հովիվ պատանիք
Աղջկա են նայում, բայց գաղտագողի։
Եվ պարից հետո լայն հրապարակ
Բաց արին մեջըն այն հարսանքատան,
Չոփուր զուռնաչին միաժամանակ
Սկսեց կոխի ածել յուր զուռնան։
Եվ ձայն են տալիս «քաշի՛ հա, քաշի՛…»