Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


XXV



Դեռ գորշ ամպերը վաղ առավոտյան
Նոր են ջուր խմած ձորից բարձրանում,
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է արևը պռունկը հանում,
Գյուղիցը մոտիկ քարափի գլխին
460 Մի խումբ իգիթներ, ահա զայրացած,
Հրացանները բռնած ձեռքներին,
Խոսում են տաք-տաք և նայում են ցած։
Գյուղումն աղմուկ է և իրարանցում,
Կըտերներին են կանայք հավաքված,
Տղերքը դեպի քարափն են վազում
Հրացանների կիսերից բռնած։

XXVI



Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց խռոված տղերանց միջին,
Մատը դեպի ձորը մեկնելով հանդարտ
470 Այսպես խոսեցավ զոռ տալով չիբխին.-
«Եղբոր հաչեցին շներն այս գիշեր,-
Վաղուց էր անցել գիշերվան կեսը,-
Երկու մարդկային սև կերպարանքներ
Հողերովն եկան, ցած իջան դեսը»։
Այս որ լսեցին, դես ու դեն ցրված
Տղերքը ճեպով ձորը ներս մտան,
Եվ մըտի տակին, ճամփիցը ծռված
Ու մարդու թարմ ոտնատեղ գտան։-
«Այն անզգամինն է այս ոտնատեղը,
480 Տեսնո՞ւմ եք, ինչպես հողում նամակուշտ
Խորն է գնացել նրա պճեղը,
Իսկ տրխավորը Սարոյինն անշուշտ»։

XXVII



Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տվեց