Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

610 Անտեր մնացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նորա
Անճար մնացած խեղճ յարի մասին.
Եվ նրա մասին, որ ընկերները
Հանդը գնալիս Սարո կըկանչեն,
Որ սարից փախած սոված շները
Պիտի կտերը ոռնան, կըլանչեն։
Ծանըր չոմբախը, գլուխը մեխած,
Օճորքում դրած պիտի մրոտի,
Երկայն խանչալը պատիցը կախած,
620 Պատենում մնա և ժանգը պատի.
Որ հով սարերի սովորած նանը
էլ սար չի գնալ առանց Սարոյի,
Սև շորեր հագած կընստի տանը,
Տեսած օրերը միտը կըբերի…
Եվ յուրաքանչյուր հիշողությունը
Կտրատում էին սիրտը խեղճ նանի,
Եվ աղաչում էր վշտալի կինը-
Մի անգամ խոսա, աչքը բաց անի.
Բայց չէին բացվում որդու աչքերը,
630 Իսկ շրթունքները չորացել էին,
Նրանց արանքից բաց ատամները
Սպիտակ շարքերով երևում էին։
Եվ ողջ մայրական անխելք ու տկար
Աղաչանքներըն ու հեկեկանքը
Անկարող եղան վերստին բառնալ
Հավիտյան դրված մահու փականքը։
Ապա կատաղած հանդուգն անեծքով
Նա հարձակվեցավ երկնքի դիմաց,-
Եվ հայհոյում էր և կուրծքը կոծում.
640 Եվ ողբում էին ձեն֊ձենի տված։
Գիշերը հասավ, սաստկացավ մութը,
Եվ նվաղեցան նրանց ձայները,
Բոլորը լռեց, մենակ Դեբեդը