չլինի այն հեթանոսների նման, որոնց ոսկրների և մարմնի մեջ մտնում է սատանան ու դուրս գալիս գերեզմանից-այլ անշարժ լինի մինչև հավիտյան։
_________
Երդվելու ժամանակ սպիտակ են հագնում, որպես թե պատանն է հագերնին-զանգերը տալիս են ու մոմերը հանգցնում։
__________
Մարցեցի Երեցանց Հարությունը մեռել էր։ Տեր Մարտիրոսը ծանուցացրել է, թե մեռել է, գնացել են, գլուխը կտրել (1895թ.)։
Ահնիձորցի Դավոանց Թաթոն մեռել էր-քահանան, տեսնելով, որ կենդանության բոլոր նշանն երբ կան, թաղե առաջ բհիր էին զարկել սրտում-կրծքին։
Քարնջեցի Տեր-Պողոսը:
1900 թվի գարնանը Չուլլվանց Մաթոսի աղեն ( )
ու... Սանահնա ձորում տախտակ անցկացնելիս խեղդվեցին: Մաթոսի տղին բերին գյուղը, թաղեցին պատարագով։ Տեր-Ղազարն երազ է տեսնում, թե էդ հարամին իմ մեչը բերեք (եկեղ<եցի> է ասում), տեսեք՝ ձեր գլուխն ինչ եմ բերում։ Հանում են, տանում ջուրը գցում։
__________
Այգեհատցի Եղիլերի մայրը մեռել էր-ետևից շատ մեռել էր լինում։ Դուրմշանց Ռևազն է մորթում (գնում են մի քանիսը)։
_________
Երկար գիշեր-երբ մեռելը տանն է-
__________
եթե գերեզմանը [փուլ] փլել է-աչքը աշխարհքին է մնացել։