Ես ոտնատեղեր փորեցի պատում.
Սակայն փախչելու չէի աշխատում,
Ես թաղել էի արդեն բոլորին,
Որոնք աշխարքում ինձ սիրում էին,
Եվ այնուհետև աշխարքն ինձ համար
Մի բանտ էր նույնպես, բայց մեծ ու անծայր։
Էլ ոչ ոք չըկար այնտեղ ինձ մոտիկ.
Հայր, մայր, կամ եղբայր, ընկեր կամ որդիք… 250
Ես ուզում էի միայն բարձրանալ
Վանդակով փակած լուսամուտներին,
Այնտեղից հանգիստ, մի անգամ դարձյալ
Նայել հըրճվանքով բարձըր սարերին։
XI
Ես տեսա նըրանց. դարձյալ նույնն էին
Ու չէին փոխվել նըրանք ինձ նըման.
Կըրկին դարևոր ձյունը գըլխներին,
Ներքև մեծ լիճը, կապտաջուր Ռոնան…
Ջըրերը զըվարթ աղմըկում էին
Մացառուտներում, ժայռերի միջին, 260
Արևում փայլում ճերմակ քաղաքը
Ու լըճում հանդարտ սահում նավակը,
Թեթև՜, ձյունափայլ առագաստը բաց։
Ապա այնտեղ ցած
Մի փոքրիկ կըղզի մենավոր, կանաչ
Ժըպտում էր, ասես, իմ աչքի առաջ։
Բանտիս հատակից մի քիչ մեծ կըգար,
Ու բուսել էին վըրան երեք ծառ։
Լեռնային հովը շընչում էր այնտեղ,
Ափերին վըճիտ ջըրերը ծըփում, 270
Զըմրուխտ դալարի միջում գունագեղ,
Քընքույշ, վառվըռուն ծաղիկներ ծաղկում։
Բանտի պատի տակ ձըկան մի վըտառ