Կաղնի կոճղերով կապեցեք չորս դին,
Թաղեցեք դեղին ավազի տակին, 340
Սովամահ արեք խորունկ նըկուղում։
Վազեցին, հասան ծառաներն արագ,
Արագ ու արագ, ճեպով, հապճեպով,
Վեր դըրին ծերին խորունկ նըկուղում,
Շուրջը քաշեցին երկաթի ցանցով,
Կաղնի կոճղերով կապեցին չորս դին,
Թաղեցին դեղին ավազի տակին։
Ու ցավ դառավ էս մյուս հըսկաներին,
Վեր կացան կիսատ քեֆի սեղանից,
Ելան, դուրս եկան դարպասն ընդարձակ, 350
Իրենց ամեհի ձիանքը հեծան,
Դես֊դեն ցըրվեցին էն արձակ դաշտում,
էն լեն ու ազատ տարածության մեջ.
— էլ չենք մընալ մենք էստեղ Կիևում,
էլ չենք ծառայիլ Արև Իշխանին։
Ու էլ Վլադիմիր իշխանի մոտին
Հըսկա չըմընաց Կիև էն օրից։