Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արեգակի պեծն ու շողքը
Մթնեցնում էր ամպի պես թուխ
Որսորդները ծերե ի ծեր
Տափն անցկացան ողջ չափեչափ,
Նըրանց արագ նժույգներին
Պատեց քրտինքն, ինչպես որ քափ։
Կոտորեցին ու խըժռեցին
Գազաններին թե չար, թե լավ,
Մինչև նրանց կարմիր արնից
Ողջ թաթախվեց իրենց հալավ
Մինչև նրանց կարմիր արնից
Կարմիր ներկվեց դաշտը բոլոր,
Ու բարկացավ նրանց վրա
Վերևումը Հայրն երկնավոր։
Տափն անցկացան՝ ջուր Էր հոսում,
Ջրից դենը ժայռ ահագին.
Գազանները ընկան անտառ,
Ուր Էլ վազել չէր կարող ձին։
     Փողը փըչեց. արնոտ որսին
Դադար տվին, թողին ձեռից,
Ռոստևանն ու Ավթանդիլը
Հոգնած իջան ձիաներից։
Նըստոտեցին ծառերի տակ,
Իրարու հետ հանաք արին,
Հանաք արին ու պատմեցին՝
Ոնց անց կացավ չարն ու բարին։
     — Ես հաղթեցի,— մին սա, մին նա
Ասում էին մեկըզմեկի,
Ծիծաղելով, հանաքներով,
Ինչպես ընկեր մի հասակի։
Եկան որսի վըկաները,
Հարցմունք արավ արքան էսպես.
     — Ճըշմարիտը դուք ասացեք,
Ու չըպաշտեք էստեղ երես։
Ասավ. մինը առաջ եկավ՝
     — Արքա,— ասավ, ձեռը դոշին,