Այս էջը հաստատված է
Գըլոր էր գալի, խընդում, ծիծաղում, | |
Իբրև թե՝ տեսեք ինչ հանաք արավ։ | |
Ամբողջ քաղաքը սըգատուն դառավ. | |
Երեխանց տերերն եկան, կիտվեցին, | |
Լացով ու կոծով, | |
Դառը կըսկիծով | |
Ձենով Օհանի դուռը կըտրեցին։ | |
— Տո, Ձենով Օհան, մենք էսքան տարվան | |
Աղուհացակեր ընկեր֊հարևան, | |
Դու մեր երեխեք հե՞ր ես կոտորում, | |
Մեր տունը քանդում, մեր ծուխը կըտրում։ | |
Թե կուզես, ախպեր, թողնենք տեղ ու տուն, | |
Սասմա քաղաքից կորչենք դադարգուն, | |
Թե չէ՝ վե՞ր կառնի Աստված էս բանը․․․ | |
— Ի՞նչ անեմ, ա՛խպեր, ասավ Օհանը։ | |
— Ի՞նչ պետք է անես, կարգի՛ր մի բանի, | |
Գընա, քեզ համար աշխատանք անի. | |
Թե չէ՝ բերել ես պարապ նըստեցրել, | |
Պահել, պահպանել, վիզը հաստացրել, | |
Գազան ես շինել ու գըցել աշխարհ․․․ | |
— Ի՞նչ անեմ, ասավ Օհանը անճար | |
Ի՞նչ գործ ունիմ ես, ի՞նչ գործի դնեմ, | |
Բերե՛ք ձեր ապրանք իր առաջն անեմ, | |
Հանդ ղըրկեմ ծեգից մինչև իրիկուն, | |
էլ ոչ մարդ տեսնի, ոչ քաղաք ու տուն։ | |
Ու մարդիկ հավան կացան էս բանին, | |
Ապրանքը բերին, տվին Օհանին։ | |
101—104 | Գընաց Օհանը ու Դավթի ոտի |
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի, | |
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական, | |
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։ |
104 տողից հետո, իբև VI գլուխ, 105—108 տողերի փոխարեն՝
[Արևը բացվեց աշխարքի վըրա, | |
Ցնծուղը զարկեց Սասմա սարերին։ |