Այս էջը հաստատված է
Իրեն երկաթի մահակը ձեռին։ | |
— «Հե՜յ հե՜յ, գողեր ու գազաններ, | |
Ջարդեմ քըշեմ սարերն ի վեր]»։ |
111—112 տողերի փոխարեն՝
[Ու Էն ամպրոպի ձենը հենց առած]՝ | |
Վայրի գազաններ [ելան զարհուրած], | |
[Իրենց որջերից], բըներից փախան, | |
113 | Դավիթն Էլ ընկավ նըրանց ետևից, |
115—116 | Գայլ, ինձ, առյուծ, արջ, վագըր բըռնեց, |
Հավաքեց, բերավ իր նախրին խառնեց, | |
118—119 | Ոռնոց, մըռընչյուն, աղմուկ, աղաղակ... |
Քաղքըցիք հանկարծ մին Էլ ի՞նչ տեսան.— |
120—126 տողերի փոխարեն՝
[Փոշին ամպի պես բարձրանում Է վեր], | |
Ու քաղքի վըրա անհամար գազան | |
Գալիս են հըրես [բացած երախներ]։ | |
[Սըրտաճաք եղած, | |
Գործները թողած], | |
Փախան, [լըցվեցին տուն], ժամ [ու] խանութ, | |
Ամուր փակեց[ին] դուռն ու լուսամուտ։ | |
127 | Եկավ Դավիթը, կանգնեց մեյդանում. |
129 | Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր, |
134 | Ձեր եզն ու կով գոմերն արեք։ |
141—146 տողերի փոխարեն՝
— Ամա՜ն, քեզ մա՜տաղ, ա՛յ Օհան ախպեր, | |
Մեր ապրանքն ու մալ թող մընան անտեր, | |
Էլ ոչ կով կուզենք, ոչ գոմեշ ու եզ, | |
Միայն թե սըրանից ազա՛տ արա մեզ, | |
Թե չէ՝ Էս քաղքին փորձանք կըբերի, | |
Գայլերոց կանի, կըտա կավերի։ | |
147—160 | [Ելավ, Դավթի մոտ գընաց Օհանը. |
Հը՞, Դավիթ, ասավ, ո՞նց Է քո բանը։ |