Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հորեղբա՛յր, ասավ, շատ է դըժար բան.
Կեռ֊կեռ պոզավոր մալերը որ կան՝
Խելոք են, ամա էն անպոզ մալեր
Ցրվեցին, փախան ողջ սարերն ի վեր.
էնքան վազեցի, որ ելավ հոգիս,
Էլ իսկի տըրեխ չըմնաց հագիս]։
163 [Մահակն էլ մաշվել, կես տեղն է հասել],

164-ից հետո՝

[— Դավիթ ջան, ասավ, էդ շատ է դըժար,
Նետ֊աղեղ եմ ես շինել քեզ համար,
Նետ֊աղեղըդ ա՛ռ, գընա՛, ո՛րս արա,
Մա՛ն արի ազատ սարերի վըրա։
— Ա՜խ, հորեղբա՛յր, ի՜նչ չավ է հա՜,
Ազատ շըրջել սարի վըրա,
     Պայծառ օդում,
     Թարմ արոտում,
Լեն ու արձակ ապրել, շընչել,
Վազել, որսալ, խաղեր կանչել
     Սարի լանջին,
     Ամպի միջին].
Խընդալով առավ աղեղն Օհանից,
Հեռացավ քաղքից, քաղքի սահմանից
Ու դարձավ որսկան։ Գնաց, մի կորկում
Լոր էր ըսպանում, ճընճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Կըրակի կողքին
Երկար, ահագին
Մեկնըվում
Քընում։
249 — Հորեղբա՛յր Օհան, ընչի՞ չես ասել,
259 է՜յ գիտի, օրեր, ա՛խ, ո՞ւր եք կորել,
313—318 Դավիթն Օհանից էս որ իմացավ,
Խաչ հանեց [դեմքին].— հորեղբայր, ասավ
Անո՛ւշ հորեղբայր, աշխարքի վըրա