Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՛ս․․․
Ո՜ւր է քու հոր հըրեղեն ձին,
Ո՜ւր է քու հոր Թուր Կեծակին,
Ո՜ւր է քու հոր գոտին ոսկի,
Խաչ պատրաստին իր աջ բազկի,
Ո՜ւր է քու հոր ծալ֊ծալ կապեն,
Գուռզը պողպատ, թամբ սադափեն,
Ո՜ւր սաղավարտն < . . . >
Որ եկել ես այ խենթ ու ծուռ
Ինձնից կուզես էշ ու շամփուր․․․
[Էլ] ինչ ես նանի, [ինձ] էլ բարկանում
[Ես] ջահել եմ [դեռ], ես չեմ իմանում
Ես քեզնից եմ լըսում էսօր
[Էդ] զենք ու զրահն ո՞ւր են իմ հոր։
601—603
Դավիթ գընաց Օհանի մոտ.
— Է՜յ հորեղբայր, իմ հերահոտ,
603—611 ջնջված տողերի փոխարեն, առանձին թերթիկի վրա՝
Տուր ինձ իմ հոր հըրեղեն ձին,
Տուր ինձ իմ հոր Թուր Կեծակին,