Արևը բացվեց աշխարքի վըրա,
Ցնցուղը զարկեց Սասմա սարերին,
Սարերը ելավ Դավիթը ահա 230
Իրեն երկաթի մահակը ձեռին —[1]
— Հե՛յ-հե՜յ գողեր ու գազաններ,
Ջարդեմ, քըշեմ սարերն ի վեր։
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ, դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Ու էն [ամպրոպի] ձենը [հենց] առած,
Վայրի գազաններն ելան զարհուրած
Իրենց որջերից, բըներից փախան»,[2]
< . . . > դատարկուն եղան։
Դավիթն էր ընկավ նրանց ետևից, 240
Որին մի սարից, որին մի ձորից
Գայլ, ինձ, առյուծ, արջ, եղնիկ բըռնեց,
Հավաքեց բերավ իր նախրին խառնեց,
Իրիկվան պահին քըշեց դեպ Սասուն։
[Մեկ էլ]<Քըն>ած քաղքըցիք մին էլ ինչ տեսանք
[Փոշին սարերում բարձրանում է վեր],
↑230—248 տողերի արանքներում՝ Սարերը ելավ մեր հըսկան ահա Երկաթի [գերան] մահակը ձեռին — էսպես որ [կանչեց] գոռաց, ցած-ըստորոտում Մարդիկ կարծեցին ամպն է որոտում Ու կանչեցին երեք անգամ Քարե գլուխ, երկաթ ատամ Ինձ, առյուծ ու արջ ելան զարհուրած, ա Դավիթն էր երկաթ մահակը ձեռին, բ Դավիթը ընկավ նրանց ետևից, Նըրանց ետևից ընկավ < . . . > Ինձ, առյուծ ու արջ < . . . > բըռնեց, [Հավաքեց, բերավ խառնեց իր նախրին], Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։ Փոշին ամպի պես բարձրանում է վեր, Ոռնոց, մըռընչյուն — աղմուկ, աղաղակ