Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գընաց ու գընաց, բարձրացավ մի սար,[1]
350 Բարձրացավ տեսավ— մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա֊քուլա,
Բարձրանում֊իջնում ետ քարի վըրա։[2]
< . . . > ու կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, հորեղբայր, քանի քընես,[3]
Ել էն պայծառ լուսը մի տես,
Լուս է իջել բարձըր սարին,[4]
Բարձըր սարին, մարմար քարին,
360 Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից, է
Էն ինչ լուս է բըխում քարից։

Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՛յ, որդի, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն Է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած Էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը չարխափան։
Մըշտական, երբոր կըռիվ Էր գընում,

  1. 349—350 Գընաց բարձրացավ մի սար,
    [Այ քեզ հըրաշք]— մի մեծ մարմար քար
  2. 354 տողից հետո՝
    [Զարմացած] իջավ [հորեղբոր գըլխին]
    Կանգնեց ու էսպես կանչեց.
  3. 356—361 տողերի արանքներում՝
    [էդ խոր] քընով [մահանըման էդ խորին]
    ա [Խաղ է անում, լույս է տալիս աշխարհին]
    բ [Խաղ է անում կեսգիշերվա խավարում)
    գ [Խաղ է անում էն սարում]
    Կամար կապել [խաղ է անում խավարում) հրեղեն
    ա [Քընից էդ խորին, կեսգիշերվա] խավարում
    [Քընից էդ խորին] մթին խավարում
    ա [Շափաղ տալիս աշխարհին]
    բ [Փելքին տալի էն սարին
    գ Փելքին տալի էն սարում
  4. 358 Լուս է իջել մարմար սարին,