Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք-շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Վայր իջավ Դավիթ Մարութա սարից։
Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ Դավիթը կըրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել.[1]
Դու օխտը տարվան խարջը չես առել։[2]
Մելիք զայրացավ.
400
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակնուվեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք.
Բերեք ինձ համար շարմաղ֊սիրունիկ
Քառասուն աղջիկ, քառասուն կընիկ —
Ու Կոզբադին առավ զորքեր,
— Գըլխիս վրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
410
Կանայք բերեմ քառսուն֊քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,[3]
[Հայոց] Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ՝ Մըսրամելիքը հարսն ու աղջիկ[4]
Պար բըռնեցին խունջիկ֊մունջիկ]
— Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն֊քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,[5]
Կարմիր կովեր բերի կըթան,
|
|
- ↑ 397—399 տողերի տակ կան մատիտով կատարված գրառումներ, որ կապված չեն պոեմի հետ (օրինակ՝ < ․ ․ ․ > խելքի լեզուն սրտումը)։
- ↑ 398 Դու օխտը տարվա խարջը չէս առել։
- ↑ 411 Քառսուն բեռնով ոսկի բերեմ
- ↑ 413 ա Ասավ՝ Մըսրա կանայք եկան,
բ Ասավ՝ Մըսրա աղջիկ ու կին,
- ↑ 418 Հայոց ազգի տեղն ավերի,