Այս էջը հաստատված է
ՊՈԵՄԻ Բ ՄԱՍԻ ԱՐՁԱԿ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ
Կանչեց երկու աշուղ, ոսկի տվեց, ղրկեց Սասուն, թե գնացեք ինձ գովեցեք[1] Դավթի մոտ, որ գա ինձ ուզի։
Աշուղները սազ անելով եկան հասան Սասմա [տունը] քաղաք։
Եկան հասան Սասմա քաղաք, թուշ գնացին Ձենով Օհանին։
— է՞ս է, ասին, Սասմա քաղաք։
— էս է, ասավ, Սասմա քաղաք, ի՞նչ եք ուզում, վարպետներ։
— [Ո՞ւր է Դավիթ, դե շանց տուր մեզ Սասունցի Դավիթը ո՞րն է։
— Դավիթ, որ կըհարցնեք, էն ես եմ։
— Դո՞ւ ես։
— Ես եմ, հա]։
— Մեզ Խանդութ խանումը ղրկել է [որ] իր գովքն անենք Սասունցի Դավթին, հավանեցնենք[2], որ գա իրեն ուզի։ Ո՞րն Է Դավիթ, շանց տուր մեզ։
— Դավիթ, որ կըհարցնեք, [Էն] ես եմ։
— Դո՞ւ ես։
— Հա։ Ինչ որ ասելու եք, իմ առջև ասեք։
— Որ դու ես, դե նստիր էդտեղ, մենք Խանդութ խաթուն գովենք քեզ համար։