Մի անգամ [դեռ] շատ առաջ մեր օրից,[1]
Հանդարտ քաշելով [նիհար] յուր ձին,
Աշուղ Մալուլը Աճառ լեռներից
Իջնում էր խուլո իր սազը ուսին։
Իրանց դռներին ու կտերներին հավաքված գյուղացիք հենց որ տեսան աշուղին— վեր թռան տեղներից մի մարդու նման ու [կանչեցին].
Հեյ ջան, ուստա, բարով տեսանք,
Սազիդ ձենին մենք ղուրբան,
Դու մեր ախպեր, մեր օր ու կյանք,
Աստված կըտրի քո ճամփան։
Եկ մեզ ղոնախ < ․ ․ ․ >
Ու ձին [բռնեցին] առան ձեռից ու տեղ տվին սալ քարի վրա։
30
Բարով տեսանք, հազար բարի,
Հազար բարում դուք կենաք,
Տուններըդ շեն, սիրտներըդ լեն,[2]
Միշտ էլ ղոնախ ունենաք—
Ղոնախ ենք ողջ էս աշխարհում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Էսպես գալիս անց ենք կենում[3]
Էս անցավոր աշխարհից։
Ունայն է ողջ
< 2 >
Ասում է ուստեն
Ու վեր է բերում մեծ սազը ուսից, 40
Սրբում է [իրան] բեխերը երկար․