Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ու գնում եմ, որոնում եմ, [ականջ դնում] ամեն տեղ—
ա էլ ձայն չըկա, չեն երևում անմահները աչագեղ․․․
բ էլ ձեն չըկա, չեն երևում սիրունները էն շքեղ․․․
գ էլ ձեն չըկա, չեն երևում տեսիլները էն շքեղ․․․
դ էլ ձեն չըկա, չեն երևում փերիները էն շքեղ․․․

309 տողից հետո (առաջին չորս տողերը ջնջված և ապա վերականգնված)՝

Օրը արդեն տարաժամել, մոտ է [արևն իր մըտին][1],
Դրախտի ձեներն հնչում են երեկոյան մեղեդին[2],
Ու երջանիկ էն գիշերի ստվերները մեղմածան[3] <?>
Ծածկում են անմահների օթևանը սրբազան[4]։
Գնում եմ ես․․․ Կախարդական տեսարաններ նորանոր,
Մինը մյուսից սքանչելի, մինը մյուսից փառավոր[5],
310—311 Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպում էլ նրանցից ոչ մեկին,
Անհուն ցավով ու կարոտով տառապում է իմ հոգին։

312—315 տողերի փոխարեն՝

Ահա կապույտ եթերային երկնանման ապարանք[6]

էստեղ, գուցե, ասում եմ ես, կըհանդիպեն ինձ նրանք․
Սիրտ եմ անում, ներս եմ մտնում— դատարկ ու լուռ ահավոր,
  1. Օրը արդեն տարաժամել— փոխվել գիշերն < . . . >
  2. Դրախտի ձայներն հնչում էին երեկոյան մեղեդին.
  3. Ու երջանիկ երեկոյան ստվերները մեղմածան <?>
  4. Ծածկում էին անմահների օթևանը սրբազան։
  5. Մեկը մյուսից սթանչելի, մեկը մյուսից փառավոր․
  6. Ահա լազուր եթերային երկնանման ապարանք,