— է՛լ եմ ասում, ա՛յ պատանի, ետ կաց տենչից քո համառ,[1]
Հիշիր, գուցե մեկը ունես ավելի թանկ քեզ համար,
Գուցե ունես մի սրտակից կամ մուրազով սիրած կին,[2]
Անօգնական, կարոտ ծնող աչքը կթած քո ճամփին։[3] 5
Գուցե ունես դու հայրենիք, մի թանկագին նպատակ,
Ողջ կկորցնես քո անհամբեր հետաքրքրությամբ այդ դատարկ,
Ինչպես թշվառ այն երգիչը, հաղթված անզուսպ իր ախտից,[4]
Մի համբույրով հավետ զրկվեց երանության դրախտից։[5]
— Ո՛չ, մեծ արքա, ես չեմ եկել որպես դատարկ հարցասեր, 10
Եվ ծնողի օգնություն, մեծ նպատակ, կնոջ սեր[6]
Գումարվում են ողջ այս տենչի մեջ, որ քո գաղտնիքն իմանամ,[7]
Թե կարող եմ մի ճար անեմ, թե չէ՝ թեկուզ մահանամ։
↑1—2 է՛լ եմ ասում, լավ միտք արա, էտ կաց տենչից քո համառ, Հիշիր, գուցե մեկը ունես, կյանքդ թանկ Է նրա համար,
↑3 ա Գուցե ունես մի սրտակից, սիրող ընկեր, կամ կին բ Գուցե ունես մի սրտակից ու կամ սրտով սիրած կին