ՀԵՔԻԱԹԻ ԱՐՁԱԿ-ԵՐԳԱԽԱՌՆ ՇԱՐԱԴՐԱՆՔԻ ՄԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾ[1]
Չքնաղ անունով քո լույս աղջըկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա.
Լսի՛ր, անհատակ ջրերի խորքից[2],
Մշտածուփ, անսաստ քո մթին հարկից[3].
Տուր ինձ Քամի ձին, թռչուն Քամի ձին[4],
Որ ես՝ մահացու տըկար հողածին,
Հասնեմ երջանիկ աշխարքն Աննման,
Ուր վարդ է երգում Բյուլբյուլն հազարան[5].
Ա՛ռ նշանն, ահա, քո < . . . > աղջըկա[6]—
Լսի՛ր ինձ, ահեղ ծովերի արքա[7].
Տուր ինձ Քամի ձին, հասնեմ փափագիս,
Թռչունը գտնեմ, հասցընեմ այգիս[8],
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Արջերը մարդիկ բանական հոգով։
Այսպես որ կանչեց, փոթորիկն ելավ անզուսպ կապուտակ,
էն կապուտակ ծովը գոռաց < . . . > անհատակ։
Շուրջը[9] մթնեց, փոթորիկն ելավ, կապուտակ ծովը մռնչաց և ահռելի թոհուբոհի միջից շնչի նման թեթև֊արագ դուրս վազեց[10] Քամի֊ձին[11]։ Շնորհքը համբուրեց, սանձը ձգեց և
- ↑ Ինքնագրի վերևը՝ «Ծով—միտք—մտքի խորքից—անհունությունից դուրս է գալիս Քամի ձին— ոգևորությունը»։
- ↑ 1 ա Տուր ինձ Քամի ձին ջրերի խորքից
բ Քո ալիքներից— քո հուր < . . . >,
գ Քո անդունդներից, ջրերի տակից— անդունդքի տակից, - ↑ 2 ա Մշտագոչ անսաստ տարերքից.
բ Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարքից.
գ Մշտածուփ, անսաստ քո պաղ աշխարքից. - ↑ 3 ա Տուր ինձ Քամի ձին, տուր ինձ Քամի ձին,
բ Լսիր ինձ, լսիր < . . . > - ↑ 4 Ուր վարդ է թափում բյուլբյուլն հազարան.
- ↑ 5 Ահա քեզ նշանն քո < . . . > աղջըկա,
- ↑ 6 Ընդունիր, ահեղ ծովերի արքա,
- ↑ 7 Բյուլբյուլը գտնեմ, հասցնեմ այգիս,
- ↑ Օրը
- ↑ մրրկաց
- ↑ Տողերի միջև «Անտես սուրաց քամու նման, թռավ նժույգը հրաշունչ»։