|
— Դե, որ այդպես է, իմ վիշտը քեզ կհայտնեմ, միայն առաջ պետք է գնաս իմանաս այն թամբ շինողի < ․ ․ ․ >
Մի քանի հազար ռուբլի է ծախսում, մարգարիտներով ու գոհարներով զարդարած տարենը միայն մի թամբ է շինում, տարվա վերջը ծախելուց հետո ետ կանչում առնողին, ձեռքիցն առնում, թամբը ջարդում ու փողը ետ տալիս, թե գնա, էլ չեմ ծախում։ Գնա իմացիր, թե նա ինչու է այդպես անում, քանի որ ուրիշ աշխատանք էլ չունի, այդքան ծախս ու աշխատանք անում, տարենը միայն մի թամբ է շինում, այն էլ այդպես է անում։
Վեր կացավ Շնորհքը գնաց, ման եկավ գտավ թամբ շինողին։ Տեսավ, ճշմարիտ որ մի խոնավ ու մութ գետնափորում, մի կտոր փալասի վրա նստած, թամբի վրա հարմարեցնում է թանկագին քարերը։ Գործը վերջացնում է, դուրս է գալիս մի շքեղ թամբ, ամբողջովին զարդարած անգին քարերով։
- ↑ Այս հատվածը գրված է առանձին թերթերի վրա։ Միացնում ենք պատումի ընդհանուր շարադրանքին՝ դնելով հատուկ նշանով Թումանյանի ցույց տված տեղում (խմբ․)։