Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ որ սիրելի էին, բոլորը կորան իմ հանցանքով, իմ մեղքով։ Այն օրից ես մենակ եմ աշխարհքում, իմ տանը, ամեն տեղ։

Այժմ, տեսար, ամեն բան ինչպես կարգին ու պատրաստ էր այս ապարանքում։ Ոչ ոք չկա։ Այդ բոլորը կինս է անում, բայց էլ ինձ չի երևում երբեք։ Դուրս նայիր, տեսնո՞ւմ ես լուսնյակի լուսով ողողված պարտեզը։ Տեսնո՞ւմ ես ծառերի տակ մարմարյա ավազանը։ Ամեն առավոտ վշտից խեղդված ու մենակ դուրս եմ գալիս, տեսնում եմ այն ավազանում լողանում են իմ երեխաները։ Վազում եմ, ուզում եմ գրկել, աղավնի են դառնում, չքանում։ Դե՛ դու ասա, այս վշտի տերը կարո՞ղ է աշխատանքի ու ապրուստի մասին մտածել։

—Ո՛չ, վարպետ։

— Ես էլ ամբողջ տարին ինձ տանջելով աշխատում եմ, ինչպես սովորություն, հենց վաստակս ստանալու րոպեին մտքումս հարցնում եմ, թե ո՞ւմ համար է, երբ որ նրանք չկան։ Եվ ահա այդ դառն րոպեին մի հարվածով ամբողջ տարվա աշխատանքս ոչնչացնում եմ, որ սիրտս հովանա, որ ես Էլ չվայելեմ։


[1]— Դե, որ այդպես Է, իմացած եղիր, որ իմ ցավի գաղտնիքը անմահների գաղտնիքն Է, և այդ գաղտնիքը ով որ իմացավ, պետք Է հավիտյան լռի, որ աշխարհ չընկնի, և անմահները չարատավորվեն հողեղենների բամբասանքով։

— Ես աշխարհ տեսած, կշտացած մարդ եմ,— ասաց Շնորհքը,— մենակ այս մի բանն Է մնում, որ իմանամ ու ճաշակեմ, այս մի բավականությունն Էլ դու տուր ինձ և նրանից հետո Էլ ինչ եմ անում կյանքը։

— Թեև ծանր Է, բայց երբ որ դու բռնադատում ես այդքան, միայն այդ պայմանով կպատմեմ։ Դե, լսի՛ր։

Մի հանդիսավոր օր Էր, մի հրաշալի խաղաղ օր։ Տոնական ժողովուրդը պճնված ծփում Էր Ցնորք մինարեի շուրջը, անհամբեր սպասում Էր իմ երգին։ Ես ոգևորված օրվա հանդիսավորությունից և այն մտքով, որ գրավել Էի այնքան մեծ

  1. Այստեղից շարունակվում Է պատումի նախկին շարադրանքը (խմբ.)։