Ավազակները երգում են
|
Երգը վերջացավ «<…>»:
— Կեցցե՛ Սինամ թագավորը, Սինամ թագավորի կենացը,— գոչեց ավազակապետը և կուռը թագուհու վզով ձգելով համբուրեց։ Նրա խումբը հռհռաց։ Սինամ թագավորի սիրտը այրվեց։
— Այս համբույրը թանկ է Սինամի ամբողջ թագավորությունից,— ասաց թագուհին և թիկնեց ավազակապետի կրծքին,
Ապա նրան խայտաճամուկ շորեր հագցրին, կռներին փոքրիկ բոժոժներ կապեցին ու գցեցին իրանց շրջանը, սկսեցին ծափ տալ ու աղաղակել։ Սա սկսեց պարել, պարեց, պարեց, նորից քեֆ արին, մինչև բոլորն էլ հարբեցին, հղփացան ու կշտացան։ Կինս էլ դարձյալ ձի նստեց ու անհայտացավ դեպի տուն։ Ես թուրս հանեցի, ներս մտա, բոլորին կոտորեցի,