Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ճանապարհին հազար ու մի փորձանքներ հանդիպեցին Շնորհքին, յոթը գլխանի վիշապներ ու․․․ դևեր կտրեցին առաջը, բայց նա բոլորին էլ հաղթեց, անցավ կարմիր աշխարհքը, ուր երկինքն էլ էր կարմիր, հողն էլ, ջուրն էլ, բույսն էլ: Անցավ սև աշխարհքը, ուր երկինքն էլ էր սև, հողն էլ, ջուրն էլ, բույսն էլ: Անցավ սպիտակ աշխարհքը, ուր ամեն բան սպիտակ էր։ Վերջապես առաջն եկավ մի հսկայական ծառ։ Այստեղ նա մի նոր տեսիլք տեսավ։ Մի ահագին վիշապ փաթաթվել էր ծառի բնին, ուզում էր բարձրանալ վերև, իսկ վերևը անմեղ, անփետուր թռչունի ձագերը զարհուրած ճվճվում էին։ Շնորհքի ազնիվ սիրտը կսկիծով ու զայրույթով լցվեց. թեև սարսափելի է այս վիշապը, բայց մի՞թե կարելի է թողնել, որ նա ուտի այն անմեղ, անօգնական, անփետուր ձագերին, մտածեց երիտասարդը և սուրը հանեց, հարձակվեց։ Կտոր-կտոր արավ դաժան վիշապին, կուտեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի։ Հանկարծ ֆշշոցն աշխարքը բռնեց, անդունդները որոտացին, սաստիկ հողմ վեր կացավ, այդ Զմրուտ ղուշն էր գալիս ձագերի մոտ։ Նա ամեն տարի ձագ էր հանում այն բարձր ծառի վրա, բայց վիշապը գալիս էր, ուտում նրա ձագերը, և նա կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն։ Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան մեկնված է ծառի տակին։ Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Շնորհքին։ Ճուտերը բնից ծվծվոցն ընկան — թե՝ դրան վնաս չտաս, ա՛յ մեր, դա մեր փրկիչն է, նայիր այն կողմը, այն վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու այնտեղ թափեց։ Զմրուտ ղուշի թևերի ֆշշոցից ու ծղրտոցից վեր թռավ Շնորհքը։ Վեր նայեց, տեսավ Զմրուտ ղուշի կապույտ թևերը յուր գլխի վերևը փռված, տարածված երկնքի երեսովը մին, ու սարսափեց.

— Մի՛ վախենար, քաջ տղա,— ձայն տվեց Զմրուտ ղուշը,– դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես այս գարշելի վիշապից, այսուհետև էլ իմ ճուտերին վտանգ չկա։ Ես քո այսքան լավությունն ինձ վրա չեմ թողնիլ: Ասա տեսնեմ, ի՞նչ կուզես ինձանից, որ քեզ տամ։

Շնորհքը թե՝ ես ինքս թագավորի տղա եմ, ոչ մի բանի կարոտություն չունեմ, միայն այսպես մի այգի շինեցինք, ու