Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլխին ոտքին վայ տալով գնում է։ Դարձյալ ամբողջ մի տարի սպասում, նորից գալիս է այն օրը, ականջները փակում է ամուր։ Երգում է և այլն։ Թամբը որ կոտրում է, գլուխն ալմաստ է լինում, ընկնում է, Միրզա Մահմադը վերցնում է, դնում գրպանը։ Ուրախանում է ու գնում տուն։ Թե՝ լավ էր, սրանով կծանոթանամ։ Մյուս օրը մունետիկն ընկնում է քաղաքը, թե՝ թագաժառանգն ալմաստը որոնում է, ով բերի, հոր թագավորության կեսը կտա։ Թե՝ ինձ մոտ է, ես ուզում, եմ անձամբ տեսնել։ Գնում է, տեսնում մի գետնափորում, խոնավ տեղ, մի շորի վրա նստած շինում է թամբը, կտորները միացնում։ Թե՝ բարև։— Բարև։ Թե՝ դու ե՞ս գտել ալմաստը, թե՝ հա։ Թե՝ ի՞նչ կուզես, որ տամ։ Թե՝ ինչո՞ւ ես այս խոնավ տեղը նստած աչքիդ լույսը փչացնում ու երգում, ծիծաղում, լալիս ու թամբը փչացնում։

— Շատ լավ, միայն ես էլ մի բան կառաջարկեմ, եթե այն բերես․․․ Թե ի՞նչ արավ Սինամը Գյուլին․․․ և այլն, ես էլ իմը կպատմեմ։

Այստեղ Միրզան իրան հայրենիքն ու եղբայրներին հիշեց, որ դրա համար էր եկել։— Գնամ, միայն որ կողմն է։ Թե՝ ահա այս ծովի մյուս կողմը նրա տերությունն է։

Գնաց, ծովին մոտեցավ, նավ չկա, բան չկա։ Տեսավ ափին մի ծերունի նստած։ Բարևեց ծերին ու հարցրեց, թե՝ ո՞վ այս ծովը անց կկացնի։— Այս ծովից քեզ ոչ ոք չի անցկացնի, ոչ նավ կա, ոչ բան, միայն կմտնես այս ծմակը, այնտեղ մի ահագին թռչուն կա ոտն ուռած։ Կգնաս մի ղամիշ բարակ կթրաշես, ոտքը կմտցնես։ Այնպես մոտեցիր, որ չտեսնի, թե չէ քեզ կտոր֊կտոր կանի։ Երբ վահրը գնա, հանգստանա, կասի՝ ո՞վ էր ինձ լավություն անողը։ Նրան հայտնվիր, խնդրիր, նա քեզ անց կկացնի։ Այդպես արա։

Բայց եթե գնում ես նրա պատմությունը իմանալու, նա քեզ կպատմի, միայն հետո կսպանի, որովհետև նրա գաղտնիքը ոչ ոք չպետք է իմանա։— Ինչ էլ որ անի, ես պետք է գնամ։— Այդ որ այդպես է, լսիր, կերթաս շատ կթախանձես, երբ որ պատմի պրծնի, խնդրիր, թե՝ կես ժամ աղոթեմ։ Ես վերև կլինեմ, քեզ կթռցնեմ։

Անց է կացնում։ Ահա քաղաքն ու պալատը։ Հարցնում է,