Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ձմեռն երբոր մըրրիկն ահագին
Զարկում էր ջուրը մեր լուսամուտին,
Ցայտերն այնտեղից մեզ էր հասցնում
Եվ ջինջ երկնքի տակին խաղացնում՝
Դողդողում էին պատերը հիմքից.
Այդ ըզգում էի ես առանց ահի,
Եվ խնդում էի, թե արդեն հիմա
Հասավ փրկարար վայրկյանը մահի։

VII



Խամրում էր միջնակ եղբայրս ասացի,
Մաշվում էր նորա սիրտը առնացի։
Էլ չէր կամենում կերակուրն ուտել,
Բայց ոչ նրա համար, թե կոշտ ու վատ էր.
Մենք սովոր էինք որսորդի կյանքի
Ապա և կարոտ սակավ խնամքի։
Այծերի կաթը Ալպյան լեռների
Դարձել էր հոտած ջուրը ջրհորի,
Իսկ մեր հացն այն էր, որ շատ դարերով
Թըրջել է գերին արտասուքներով
Այն օրից, երբ մարդն յուր ընկեր մարդուն
Շըղթայով կապեց ինչպես անասուն։
Բայց թե մեզ համար դրանք ի՜նչ էին.
Դրանք չի եղբորս հոգին ընկճեցին.
Իմ եղբոր սիրտը այնպիսի սիրտ էր,
Որ պալատումն էլ դարձյալ կըփտեր,
Թե արգելեին թարմ օդում շընչել,
Ազատ, զառիվայր լեռներում շըրջել։
96 Ինչ երկարացնեմ— նա մեռավ, տեսա,

96 տողից հետո՝

Բայց չըկարացի գլուխը պահել,
Ոչ էլ մեռնելիս կամ մեռած հասա,
Որ կարենայի գեթ ձեռքը բռնել․․․
97—98 Թեև շատ էի տանջվում, աշխատում,
Եվ իզուր շղթաս կրծում, կտրատում,