Այս էջը հաստատված է
| 99 տողը չկա։ | |
| 100 | Նա մեռավ, նրանք կապանքը վերցրին, |
| 103 | Ես աղաչելով խնդրեցի նըրանց, |
| 105—106 | Ուր որ ցերեկվան ճաճանչն է շողում․․․ |
| Այս մի խելազուրկ, մի տխմար միտք էր, | |
| 109—112 | Իմ եղբոր սիրտը, թեպետ և մեռած, |
| Չի հանգստանալ այնպիսի բանտում։ | |
| Բայց իզուր էի այնքան պաղատում. | |
| Նրանք ինձ վրա սառը խնդացին, | |
| 114—115 | Այն պաղ, անդալար հողում թաղված է |
| Եվ նրա գըլխի վերև կախված է | |
| 119—120 | Ամենքից սիրվածն յուր ծընված ժամից, |
| Յուր սիրուն դեմքով մեր մոր պատկերը, | |
| 125 | Որ նրան ուրախ գեթ մի օր տայի, |
| 129 | Սկսեց թառամել ցողունի վըրա։ |
| 129 և 130 տողերի միջև՝ | |
| Օ՜, Աստվա՜ծ, Աստվա՛ծ, սոսկալի բան է | |
| Տեսնել մարդկային հոգին դուրս գալիս, | |
| Որտեղ որ լինի, ինչ կերպով լինի.— | |
| Ես այն տեսել եմ դաշտումն արյունի, | |
| Տեսել եմ խեղդվողն ինչպես է կռվում | |
| Ալիքների հետ կատաղի ծովում, | |
| Տեսել եմ հիվանդն անկողնի միջին | |
| Զառանցանքներով տանջվելիս վերջին․․․ | |
| Բայց այնտեղ սարսափ, իսկ այստեղ վիշտ | |
| Գալիս էր մահը դանդաղ և համառ։ | |
| 130—131 | Այնքան հե՜զ, խաղաղ էր նա թառամում, |
| Լո՜ւռ, մեղմիկ հալվում և ուժաքամվում, | |
| 133 | Միայն թողածների համար էր ցավում։ |
| 133 և 134 տողերի միջև՝ | |
| Եվ կարմրությունը նորա այտերի, | |
| Որ գերեզմանն էր կարծես թե ծաղրում, | |
| Մարող ծիածանի գույների նըման | |
| Թռավ, դալկացավ,— այտերը հանգան, |