Այս էջը հաստատված է
| Բայց աչքերն այնքան պայծառ էին որ, | |
| Ասես թե բանտը դարձրին լուսավոր։ | |
| 135—139 | Իրան վաղաժամ օրհասի վըրա. |
| Մի փոքր խոսաց անցած օրերից, | |
| Մի քիչ ըսփոփեց, հույսեր տվեց ինձ, | |
| Որովհետև ես վշտից քարացել — | |
| Կորուստիս առաջ լուռ էի կացել։ | |
| 141—143 | Արդեն երկարեց, նվազեց հիմա... |
| Ականջ դրեցի— չէր լսվում իսպառ | |
| Խելագարվելով ձայն տվի նրան. | |
| 148 և 144 տողերի միջև՝ | |
| Թեև գիտեի, որ էլ հույս չըկար, | |
| Բայց չէի ուզում հավատալ սրան։ | |
| 149 և 150 տողերի միջև՝ | |
| Ճակատագրական այս տեղում կտրեց | |
| Հավիտենական սահմանի— իմ մեջ | |
| Միակ, թանկագին և վերջին օղը — | |
| Հատնող տոհմիս հետ ինձ միակ կապողը։ | |
| 150 | Մինը գետնի վրա, իսկ մյուսը տակին |
| 152—153 | Ընկած չոր ձեռքը վերցրի և, ավա՜ղ, |
| Նրա չափ նույնիսկ իմ ձեռքն էլ էր պաղ | |
| 155—157 | Միայն զգում էի, որ դեռ ապրում եմ, |
| Եվ ցնորվելով գիտեի, որ նա, | |
| Որ սիրում էի, այլևս չըկա։ | |
| 158—161 երկու տող է՝ | |
| Չըգիտեմ ինչու չէի ես մեռնում. | |
| Երկրում ինձ համար էլ հույս չէր մնում. | |
| 161—162 տողերի միջև՝ | |
| Հավատս էր մնացել, և մենակ այն էլ | |
| Ինձ արգելք եղավ ինքնասպան լինել։ | |
| 162—166 | Ապա թե այնտեղ ինձ ինչ պատահեց, |
| Այդ ես ոչ գիտեմ և ոչ իմացա, |