Այս էջը հաստատված է
| 229—230 տողերի միջև՝ | |
| Սև խորշում զվարթ երկրի վերևում, | |
| Որ պարզ երկնքում զուր է երևում։ | |
| 230 | Վիճակս փոխվեց այն ժամանակիս. |
| 234—235 | Բայց այս այսպես էր։ Ոչ ոք իմ կըտրած |
| Շըղթան չըկապեց, այնպես էլ մընաց։ | |
| 237—238 տողերի միջև՝ | |
| Երկայնքով֊լայնքով, շուրջը սյուների. | |
| Դարձյալ ըսկսած տեղս էի գալի, | |
| Որտեղից գնում էի շըրջելու— | |
| Միշտ եղբայրներիս շիրիմից հեռու... | |
| 238—241 | Եվ երբ թվում էր, անզգույշ քայլով |
| Պղծեցի նըրանց հանգիստը տխուր, | |
| Դողդողում էի արագ հևալով, | |
| Եվ սիրտըս ցավից ճըմլում էր ամուր։ | |
| 247 | Նույնպես մի բանտ էր, բայց մեծ ու անծայր։ |
| 249—250 տողերի միջև՝ | |
| Համբերություն էր այս միտքն ինձ տալիս, | |
| Թե չէ կըթռչեր խելքըս հիշելիս։ | |
| 250 | Ես ուզում էի միմիայն բարձրանալ |
| 253—255 | Հրճվանքով նայել բարձր լեռներին։ |
| Ես տեսա նրանց, նրանք նույնն էին | |
| Եվ չէին փոխվել նըրանք ինձ նըման. | |
| 258 | Լըսեցի,— ջըրերն աղմըկում էին |
| 260—261 | Ճերմակ պարսպով տեսա քաղաքը, |
| Եվ լճում հանդարտ սահող նավակը | |
| 263—265 | Հետո այնտեղ ցած |
| Մի մենակ, փոքրիկ կըղզի կար կանաչ, | |
| Կարծես ժպտում էր նա աչքիս առաջ։ | |
| 267—268 | Բայց բուսել էին վըրան երեք ծառ։ |
| Լեռնային հովը փչում էր այնտեղ, | |
| 270—271 | Եվ թարմ դալարի միջում գունագեղ, |
| Քնքույշ, հոտավետ ծաղիկներ ծաղկում։ |