քանի որ կարևորագույն նշանակություն ունեն հեքիաթ-պոեմի սյուժետային և գաղափարական ընդհանուր մտահղացումն ու ամբողջական ընթացքը հասկանալու համար։
Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, էջ 212—224։
Տպագրվում է ինքնագրից։
5. Սինամ թագավոր («Ժամանակով մի աղքատ կնիկ ունենում է երկու որդի»...)։— Այս և հաջորդ յոթ պատումները, ի տարբերություն նախորդ չորսի, ժողովրդական հեքիաթի անմիջական գրառումներ են, որ Թումանյանը լսել է տարբեր ասացողներից։ Զգալի չափով երևում է ասացողների ոճը, ինչպես նաև տվյալ բարբառի յուրահատկությունը։ Վերնագրերից առաջ Թումանյանը սովորաբար նշել է ասացողի անունը, ապրած վայրն ու տարիքը (այդ տվյալները այս հրապարակման մեջ բերվում են նույնությամբ, սակայն շփոթությունից խուսափելու համար տեղադրվում են պատումի վերնագրից հետո): Արագ գրառման հանգամանքը արտահայտվել է այս պատումների շարադրանքի որոշ անավարտության, ոճական անհարթության և սխեմատիզմի մեջ։
№ 5—12 գրառումները կատարված են տարբեր տեսակի ու չափի թղթերի վրա, մեծ մասամբ մատիտով։ Գրության ժամանակն առանձին դեպքերում նշված է (№ 7—1894, № 10—1898, № 11—12—1914), իսկ մյուս դեպքերում՝ ոչ։
Այս պատումների մեջ, որոնք իրենց արժեքով, անշուշտ, շատ են զիջում նախորդ չորսին, կան վերջիններիս հետ բազմաթիվ ընդհանուր սյուժետային օղակներ, ինչպես նաև զգալի տարբերություններ։ Թեև այդ տարբերիչ գծերը ոչ որևէ արտահայտություն են գտել պոեմի պահպանված մասերում, ոչ էլ, հավանաբար, կօգտագործվեին ստեղծագործության ամբողջական տարբերակի մեջ, սակայն նրանք հետաքրքիր են պատկերացնելու համար Թումանյանի կատարած վիթխարի աշխատանքը և այն բազմազան աղբյուրները, որոնք եղել են նրա տրամադրության տակ։
Պատումի գրառումը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 10 է։
Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, էջ 185—186: Տպագրվում է ինքնագրից:
6. Սինամ թագավոր («Մի թագավոր 40 տղա է ունենում...»):— Գրառումը պահվում է ԳԱԹ, ԹՖ, № 10 ը:
Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, էջ 186—194: Տպագրվում է ինքնագրից:
7. «Մի թագավոր կար, երեք որդի ուներ»։— Գրառումը պահվում է ԳԱԹ, ԹՖ, № 10 թ։
Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, էջ 194—196: Տպագրվում է ինքնագրից:
8. Հազարան բյուլբյուլ («Ժամանակով մի թագավոր կար...»):— Գրառումը պահվում է ԳԱԹ, ԹՖ, № 10 ժ։
Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, էջ 197—199: Տպագրվում է ինքնագրից։
9. «Փոքրի անունը (լավի) Փիր Ահմադ...»։— Գրառումը պահվում է ԳԱԹ, ԹՖ, № 10 ժա:
Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, էջ 199—203: Տպագրվում է ինքնագրից:
10. Հազարան բըլբուլ («Ծերունուն ջիրիդով զարկում են...»)։— Գրառումը