1916), որ Թումանյանը գրել է իբրև իր թարգմանությունների յուրօրինակ նախաբան։ Տեքստերի և գիտական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա Թումանյանը մատնանշում է սերբական էպոսի պատմական հիմքերը, նրա հերոսների ծագումն ու սերունդները։ Նա առանձնացնում է սերբական վիպական բանահյուսության չորս շրջան. 1) Հնագույն կամ դիցաբանական երգերը, 2) Կոսովյան դաշտի երգերը, 3) Արքայազուն Մարկոյի երգերը և 4) Նոր ժամանակի երգերը: Թումանյանն ընդգծում է սերբական էպոսի հակաթուրքական, հակաբռնապետական ոգին, որր համամարդկային արժեք է տալիս նրան։
Թումանյանն իր այս թարգմանությունները կատարել է ռուսերենից։ Կրկնակի թարգմանությունն, իհարկե, լրացուցիչ մեծ դժվարություններ է հարուցում։ Ինչպես ցույց է տալիս քննությունը, Թումանյանը հաջողությամբ հաղթահարել է այդ դժվարությունները՝ հայ ընթերցողին հանձնելով սերբական էպոսի ազգային ոգին և գունավորումը հարազատորեն արտահայտող թարգմանություններ։ Նրա ձեռքի տակ եղել են հետևյալ ռուսերեն հրատարակությունները. 1) Поэзия славян. Сборник лучших поэтических произведений славянских народов в переводах русских писателей, изданных под редакцией Н. В. Гербеля. СПб, 1871. 2) Сербский народный эпос. Вступительная статья и перевод Н. М. Гальковского. Сумы, 1897. 3) Сербский эпос. Перевод Н. М. Гальковского. М., 1916.
ԹԵ ԻՆՉ ՈՒՂԱՐԿԵՑ ԹՈՒՐՔԻ ՍՈՒԼԹԱՆԸ ՄՈՍԿՈՎԻ ՑԱՐԻ ԸՆԾԱՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Աոաջին անգամ՝ Հր, 1915, հունվարի 25, № 19, էջ 2, «Սերբական ժողովրդական վիպերգ (ռուսերենից)» նշումով։ Թումանյանի կենդանության ժամանակ ուրիշ հրատարակություն չի ունեցել։ Զետեղվել է ԵԺ II, 243—247։ Ինքնագիրը չի պահպանվել։
Տպագրվում է Հր-ից։
Թարգմանությունը կատարվել է 1914 թ. վերջին—1915 թ. հունվարին, ռուս հայտնի բանաստեղծ Ա. Ն. Մայկովի թարգմանությունից (զետեղված է Ն. Վ. Գերբելի կազմած «Поэзия славян» ժողովածուի մեջ, 1871, էջ 84—85, «Как отдарил турецкий султан московского царя» վերնագրով)։ Թարգմանության 65 և 66 տողերում հանդիպող հատուկ անունների վերաբերյալ Թումանյանը տվել է հետևյալ ծանոթագրությունները.
Նեմանրչ Սավվա— Սերբիայի առաջին եպիսկոպոսապետն է ու կազմակերպողը:
Կոնստանդին— Բյուզանդիայի վերջին կայսրը։