Ես ձի կելնեմ, զենքըս կառնեմ, կերթամ, կանցնեմ հողից հող.
Չեմ վախենալ, ետ չեմ դառնալ, ով որ կուզի դեմըս գա,
Յոթ գըլխանի վիշապ լինի, դև ու հըրեշ, թե հըսկա.
Ահա այսպես [սուրըս] <․ ․ ․> կըտոր֊կըտոր ես կանեմ.
Երկնում լինի — վայր կըբերեմ, ծովի խորքում — կըհանեմ։ (Սուրը պալատականների մեջ պըտտեցնում Է)։ Պալատական կանայք սարսափահար ճչալով խմբովին.— Օ՜, սարսափելի Է— ո՞վ կըկանգնի նրա դեմ։ Պալատականները — [Նախարարը ] —
Ծաղրածուն
150
[Թե ո՞վ է նա– չըգիտեմ,
Բայց կըկանգնի սրա դեմ,
Թե սա կանգնի նրա դեմ]։
Ապա խոսեց միջնակ տըղեն՝ նույնպես գոռոզ — մեծ բերան,
Հայրիկ, ասավ, ես կըբերեմ խաս բյուլբյուլը Հազարան—
Կուզես հիմի նըշան արա, [դու որոշիր] օր ու ժամ,
Ու թող լինիմ մորըս որդին, եթե հանկարծ ուշանամ,
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ > (Վերջում լըսվում Է մեղմ նվագածություն և երգի ձայնը, ծաղկեպսակը գըլխին, քնարը ձեռքին, ոգիներով— աղջիկներով շրջապատված գալիս է Արեգը).
Ծաղկապսակ բըլուրներից, 160
Արշալուսի ժամերին,
Նա ժըպտալով՝ կանչում է ինձ
Դեպի աշխարքն իր Վերին։
Խոր ու խաղաղ անտառներից,
Լըռության մեջ էն խորին,
Շըշընջալով կանչում է ինձ