Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վրես, ձին տակիս, ի՞նչ պետք է պատահի։ Ինսանի թարսություն էլի։ Չեն կարում հաղթեն, կեսգիշերին ձի է նստում, ճամփա ընկնում։ Կիսաճամփին գիլի բոլուկը սրան շրջապատում է։ Դու մի ասիլ հետը թոկ ունի, ինքն էլ փորձված, բանգետ մարդ է․ թոկը երկար բաց է թողնում ու ձիու ետևից քաշ տալիս։ Գելերն էլ մոտ չեն գալիս, երկու կողմից թոկին մտիկ տալով վազ են տալի։ Էսպես բավական տեղ անց է կենում։ Մի տեղ էլ, ո՞նց է լինում, ի՞նչ է լինում, թոկի ծերը ձեռքիցը դուրս է պրծնում ու վեր է ընկնում։ Սա ձին քշում է։ Մի քիչ տեղ գնում է, գելերը վրա են տալիս։ Թուրը հանում է հենց առաջին հասնողին տալիս․․․ Դե գելերի սովորությունն էլ գիտեք էլի. մինը թե վիրավորվեց— մյուսները նրա վրա կթափեն, կուտեն։ Էդպես էլ ձիավորին թող են անում, վրա են թափում էս վիրավորվածին։ Եղոս ձիուն մտրակում է, քշում, բավական տեղ քշած գնում է։ Գելերը վիրավորվածին լափում են պրծնում, ետ նորից ընկնում սրա ետևից։ Սա էլի ուզում է թուրը հանի, որ զարկի, քաշում է քաշում, դուրս չի գալի։ Տեսնում է՝ հասնում են իրեն, հերսից պատյանն ատամով կրծոտում է, ինչ անում է, չի անում՝ թուրը դուրս չի գալիս։ Դու մի ասի՝ գիլին որ զարկել է, առանց արյունը սրբելու տեղն Է գրել, արյունոտ թուրը կպել է պատյանին, ամրացել։

Էլ՝ ի՞նչ երկարացնեմ, գելերը վրա են տալի, իրեն էլ են ուտում, ձիուն էլ։

Մյուս օրը լուրն եկավ, գնացինք տեսանք արնոտ ձյունի վրա իր ոսկորներն էլ, ձիունն էլ, թուրն էլ, պատառոտած շորերն էլ թափված, ցրված դեսուդեն։

— Բա էն մարդին որ գելերը կերել էին՝ ձեզ էդ բոլորն ո՞վ պատմեց,— հարցրեց մի գյուղացի։

— Հապա մարդուս խելքն ու փորձն ընչի՞ համար է,— պատասխանեց պատմողը։— Գնացինք տեսանք ձնի պարզ հետքները երևում են, որ կողմից է եկել ու որտեղ է շրջապատել գիլի բոլուկը, որտեղից է Եղոն սկսել թոկը քաշ տալ, մինչև որտեղ է քաշ տվել, որտեղ է ձեռիցն ընկել։ Մի քիչ էլ գնացած է ու հետքերն իրար են խառնված, տակնուվրա են եղած, ու թափված են գիլի բուրդն ու ոսկորները։ Նրանցից

121