Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շաբաթ առաջ տիրացու Պետրոսը Ջալալօղլի կարդաց, էդ պարապ բան ա, կազեթումը սուտ ու մուտ բաներ շատ են գրում։

- Ա՜յ տղա, չէ՛, չէ՛, մեր Վարթանը Թիփլիզիցը նոր ա եկել, մարդն իրա աչքովը տեսած բան ա ասում․․․ հմի ճամփին, ֆուրգոններով ցորեն ա գալիս, էլի, էսօր էգուց կհասնի Ջալալօղլի։

- Ա՛յ շեն կենան նրանք, հա՛,- սկսեցին օրհնել Գոքորն ու Անդրին։

- Էդ հլա Թիփլիզինն ա,- ոգևորված շարունակեց Համբոն,- դրա եդնուց Բաքվինն ա գալիս, նրանից ետը Բաթում, Էրևան, Էջմիածին, Շուշի, Շամախի, Նուխի, Մոսկով․․․

Սով ու ցավ մոռացած գյուղացիները սրտախոհ լսում էին Համբոյին և ամեն մի քաղաքի անունի հետ կարծես բարձրանում էին գետնից։

- Հաստատ ըլեն, հաստա՜տ,- հարբածի նման սկսեցին աղաղակել միասին, հենց որ լռեց Համբոն։ Եվ հոգեզմայլ երկար աղոթում էին իրենց հարուստ եղբայրների հաջողության համար, օրհնում էին գիտեցած բոլոր օրհնանքներով։

Իսկ երբ որ ճանապարհ էին ընկնում, Անդրին մոտեցավ Գոքորին և կամաց փսփսաց. «Էն բանը, որ ասեցի, իմ ու քու մեջ մնա, քարը վեր կալ, քարի տակին դիր, օքմին չիմանա․․․ Էլ մեր պետքը չի Եգոր աղի հարամ ցորենը․․․ նալլաթ չար սատանին․․․»։