Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆԳԻՆ ՔԱՐԸ

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՞ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե՝ խելոք ծեծեք… Էլ խելոք ծեծելը ո՞րն է… Կողքերը կփշրենք, պրծավ–գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է

349