Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 — Չգիտեմ, հայրիկ,— պատասխանեց աղջիկը,— ոչ մի բանի հետ չեմ կարողանում համեմատել իմ սերը։

Բայց հերն ստիպեց, որ նա մի բան ասի. էն ժամանակ աղջիկն ասավ.

— Ամենալավ կերակուրն էլ ինձ համար համ չունի առանց աղի. ես քեզ սիրում եմ աղի չափ։

Թագավորն էս որ լսեց, կատաղությունը բռնեց ու գոռաց.

— Էդպե՜ս… եթե դու ինձ աղի չափ ես սիրում, քո սիրո վարձատրությունն էլ կլինի աղ։

Իր թագավորությունը բաժանեց երկու մեծ աղջիկների մեջ, իսկ փոքրի մեջքին հրամայեց մի տոպրակ աղ կապեն ու տվեց երկու ծառայի, որ տանեն, բաց թողնեն մի վայրենի խոր անտառում։ Ամենքս նրա համար խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, բայց չեղավ, չկարողացանք մեղմել թագավորի ցասումը։

Ա՜խ, եթե տեսնեիք, թե ինչպես էր լաց լինում մեզանից բաժանվելիս։ Ամբողջ ճանապարհը շաղ էր անցած էն մարգարիտներով, որ արցունքի տեղակ թափվում էին նրա աչքերից։ Սրանից հետո շուտով թագավորը զղջաց իր խստասրտության վրա, բարկությունը անցավ, փոխվեց գութի ու խղճահարության, հրամայեց ամեն տեղ որոնեն, գտնեն մեր դժբախտ երեխային, բայց ոչով չկարողացավ գտնի։ Ամեն անգամ, երբ մտքովս անց է կենում, թե նրան կերած կլինեն վայրենի գազանները, ցավից ու վշտից տեղս կորցնում եմ, չեմ իմանում, թե որտեղ եմ։ Շատ անգամ էլ ինձ մխիթարում եմ էն հուսով, թե նա կենդանի է դեռ և թաքնվել է մի որևէ քարանձավում կամ ապաստան է գտել գթասիրտ մարդկանց մոտ։ Հիմի բաց եմ անում ձեր տված զմրուխտյա արկղիկն ու հանկարծ տեսնում եմ մեջը էն մարգարիտներից, որ արցունքի տեղակ թափվում էին իմ աղջկա աչքերից…

Դուք պետք է ինձ պատմեք՝ էս մարգարիտը որտեղից է ընկել ձեր ձեռքը։

Երիտասարդը պատմում է, թե՝ էս մարգարիտն ստացել եմ մի էս տեսակ պառավից, որ անշուշտ կախարդ պիտի

<

341