Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


լաց էի լինում… Գորտը հանեց, ինձ տվեց իմ ոսկե գնդակը… Եվ որովհետև նա դրա փոխարեն ուզում էր, որ ես անպատճառ իր խաղընկերը դառնայի, ես էլ խոստացա… Բայց իսկի մտքովս չէր անցնում, թե՝ ճիշտ որ, նա կկարենար իր ջրհորը թողնել… Ահա հիմի եկել է, կանգնած էնտեղ դռան ետևը, ուզում է գա ինձ մոտ։

Այնինչ գորտը ճանկռտում է դուռն ու կանչում.

— Թագավորի փոքըր աղջիկ,
Ե՛կ դուռը բաց դու կարգին,
Մի՞տդ է երեկ ինչ խոսք տըվիր
Պաղ ջըրհորի եզերքին…
Թագավորի փոքըր աղջիկ,
Եկ դուռը բաց դու կարգին։


Թագավորն աղջկանն ասում է.

— Խոսք ես տվել, պետք է կատարես։ Գնա, դուռը բաց արա։

Աղջիկը գնում է, դուռը բաց է անում։ Գորտը ետևից ներս է ցատկում, հո՛պ, հո՛պ ցատկելով հասնում է աթոռին ու կանչում է.

— Դե ինձ բարձրացրու, դիր քեզ մոտ։

Աղջիկը իր մեջը շատ է նեղանում, տատամսում է, բայց թագավորը պատվիրում է, որ գորտն ինչ ասում է՝ լսի։ Աղջիկը գորտին բարձրացնում է, դնում իր աթոռին։ Աթոռին է դնում թե չէ՝ հիմի էլ ուզում է սեղանը բարձրանա։ Դնում է սեղանին։ Հիմի էլ ասում է՝ մոտ քաշիր քո ոսկե ամանը, որ միասին ուտենք, ի՞նչ աներ խեղճ աղջիկը։ Էս մի կամքն էլ է կատարում։ Ուտում է պրծնում, հիմի էլ թե՝ կշտացա, քունս տանում է, ինձ տար քո սենյակը, մետաքսե անկողինդ շինի, որ քեզ հետ միասին քնենք։

Էստեղ արդեն աղջիկն սկսում է լաց լինել։ Սառն ու լպրծուն գորտին դիպչելուց էլ զզվում էր ու զարզանդում, հիմի պետք է տաներ իր գեղեցիկ ու մաքուր անկողնում իր հետ քնեցներ։ Չի ուզում, բայց հերը առաջվանից ավելի է զայրանում։ Ասում է՝ այժմ չպետք է արհամարհես նրան,

354