քնում։ Բացվում է երրորդ օրվա առավոտը, ինչ որ երեխեքը թողել էին իրենց հորական տունը։ Նորից ճանապարհ են ընկնում դեպի տուն, բայց ամեն մի քայլափոխով միայն անտառի խորքն են մտնում ավելի ու ավելի խորը, և եթե շուտով օգնություն չհասներ, անպատճառ պետք է կորչեին։
Կեսօրին տեսնում են մի ծառի ճյուղին մի սիպտակ սիրուն թռչուն։ Էս սիպտակ սիրուն թռչունը էնպես լավ է երգում, որ երեխեքն ակամայից մարում են տեղներն ու ականջ են դնում նրան։ Լռում է թե չէ՝ թևին է անում, երեխանց կողքից թռչում նստում մյուս ծառին, երեխաներն էլ նրա ետևից էսպես գնում են, գնում, մինչև որ հասնում են մի տնակի։ Էս տնակի տանիքին թռչունը իջնում է։ Երեխեքը տնակին մոտենում են, տեսնում են՝ ինքը՝ տունը, ամբողջովին հացից է շինած, կտուրը՝ գաթից, իսկ լուսամուտները՝ թափանցիկ շաքարից,
— Ահա՛, հենց սրանից էլ կսկսենք,— ասում է Հենզելը,— մի լավ քեֆ անենք։ Ես տանիքից մի կտոր կուտեմ, դու էլ լուսամուտից կեր, Գրետել. ով գիտի ինչ անուշ է, չէ՞։
Ու Հենզելը ձգվում է դեպի վերև, տանիքից մի փոքրիկ կտոր է կտրում, Գրետելն էլ կռանում է, սկսում է լուսամուտի ապակին ուտել։ Հենց էս ժամանակ ներսից մի բարակ ձեն է գալիս.
- — Կը՛րծ, կը՛րծ, կը՛րծ, խը՛զ, խը՛զ, խը՛զ,
- Էս ո՞վ է կըրծում տունըս։
Երեխեքը պատասխանում են.
- Էս քամին է անում խիստ,
- Չարաճըճին անհանգիստ։
Ու առանց սրանից շփոթվելու շարունակում են ուտել։ Հենզելին տանիքն էնքան դուր էր եկել, որ մեծ կտոր կտրեց, իսկ Գրետելը լուսամուտից հանեց մի ամբողջ ապակի, տեղնուտեղը նստեց ու անուշ–անուշ ուտում էր։
Մին էլ հանկարծ դռները ետ են բացվում, ու իր գավազանին