Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնելուն՝ պես ինչպես են խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա։

Էս որ լսում է է, մեղքը գալիս է։ Ձիուց իջնում է, սրանց վեր առնում, ետ ածում ջուրը։ Խեղճ կենդանիները ուրախ–ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում.

— Մենք քու արած լավությո՛ւնը չենք մոռանալ, ազնիվ տղա․ երբևիցե մի օր էլ մենք քեզ պետքը կգանք։

Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում։ Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս։ Ներքև է նայում, տեսնում է՝ մրջյունների մի բազմություն է ղժվժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում.

— Ա՜խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռռւ ման գային։ Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկռտի իմ մարդկանց ու մեր բնակարանները։

Երիտասարդի մեղքն եկավ։ Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց.

— Շնորհակալ եմ, բարի հոգի։ Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք։

Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում։ Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.

— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու։ Գնացեք, ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք։

Թշվառ ճուտերը, խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.

Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,
Ո՞ւրտից գտնենք մեզ տեղ ու կեր,
Ո՛չ թև ունենք, ո՛չ բուն ունենք,
Մենք ո՜ւր գնանք, մենք ի՞նչ անենք․․․

Երիտասարդի մեղքը գալիս է, առանց երկար ու բարակ

390