Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Էս մտքի հետ՝ հանկարծ լեզուն բաց եղավ ու կանչեց․

— Այո՛, Լուսմերիկ, ես բաց եմ արել արգելած դուռը․․․

Էստեղ երկնքից սկսեց մի անձրև տեղալ ու կրակը հանգցրեց, նրա առջև փայլատակեց մի լույս, հայտնվեց առաջին աստղապսակ Լուսմերիկը, թագուհու երկու մեծ երեխաներից ամեն մինը մի կողքին, իսկ փոքրը՝ գրկին ու փաղաքուշ-քնքուշ ասում է․

— Ով կխոստովանի իր արած հանցանքն ու կզղջա, նա պետք է ներվի։

Ասում է, երեխաներին ետ տալիս իրեն, փակ լեզուն բաց է անում ու երջանկացնում ամբողջ կյանքում։