Մի աղջիկ է լինում։ Էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս, ճամփա չի գտնում ու գալիս է դեմ առնում մի տնակի։
Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է՝ տանը ոչ ոք չկա։
Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում․ հերը, մերը ու իրենց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ․ մինը՝ սեղանատուն, մյուսը՝ ննջարան։
Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։
Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում մեծ ամանից, անհամ է լինում։
Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։
Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է՝ փոքր ամանի ապուրը համով է։
Ուզում է նստի, տեսնում է՝ երեք աթոռ, մինը՝ մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին,
422