վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին, տեսնում է՝ անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։
Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։
Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։
Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։
Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում․ մինը՝ մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։
Պառկում է մեծ մահճակալի վրա, տեսնում է՝ շատ է լեն։ Միջակի վրա է պառկում, տեսնում է՝ շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է՝ հենց իրենն է որ կա ու քնում է։
Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում․
— Էս ո՞վ է կերել իմ ամանից։
Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում․
— Էս ո՞վ է կերել իմ ամանից։
Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծմըրում է․
— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։
Հերը նայում է իր աթոռին ու փնթփնթում․
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։
Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում․
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։
Քոթոթը նայում է իր կոտրած աթոռին ու ծմըրում․
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։
Մտնում են մյուս սենյակը։
Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում․
- — Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։
Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում․
- — Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։
Քոթոթն է նայում իր անկողնին ու ծմըրում․