Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Գնո՜ւմ ենք, գնո՜ւմ ենք,— խառնաձայն աղաղակեցին տղերքը։

— Վա՛յ, վա՛յ, վա՛յ, միթե՞ գնում ենք,— հեգնական տոնով արտասանեց[1] <․․․>, որ շատ հանաքչի տղա էր։ — Բաս ինչպե՞ս պետք է թողնենք Մադերի այգին, <․․․> բաղը, Թիլի–պուճուրը, ինչպե՞ս պետք է Սաքոն թողնի յուր Սոնեդին, որտեղի՞ց պետք է Տիգրանը սիլյոդկա ուտի․․․

— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— հռհռացին տղերքը։

— Ամեն[2] տեղ մասխարությունը սազ չի գալիս,— նկատեց մեկը։

— Մասխարան դու ես, ես ճիշտ եմ ասում,— պատասխանեց Թու<ման>յանը,— դուք միթե՞ սրանցով չեք կպած[3] այստեղ։

— Ի՞նչ հիմար բաներ ես խոսում։

— Տո, հանաք է անում, դուք էլ սկսել եք վիճել։

— Սս՜ս, սս՜ս, սպասեցեք,— կրկին ոտքի կանգնեց թամադեն[4]։— Իսկապես մասամբ ճշմարիտ է ասում, <1 անընթ․> կամ գոնե մի ճշմարիտ բան է հիշեցնում, որ մենք չպետք է մոռանանք։ Մենք պետք է հաշիվ տեսնենք, թե ինչ ենք թողնում այստեղ, որ մեզ կարող էր ցավ ազդել[5] ու հետ կասեցնել մեր նպատակից— չէ՛ որ մենք թողնում ենք փարթամ քաղաք, մտավոր կեդրոն, թատրոն և հազար ու մի զվարճության վայրեր[6]։

— Շատ պարզ է, որ այդ բոլորից պետք է զրկվենք,— ձայն տվին տղերքը[7]։

— Բայց մենք այժմ էլ համարյա զրկված ենք այդ բոլորից,— ասաց Սուրենը։— Շատ բանից ոչ թե զրկվում ենք, այլ ազատվում ենք, ճշմարիտն ասած։ Իսկ եթե ափսոսալու մի բան ենք թողնում[8], դրա համար էլ չպետք է դժվարանանք․ առաջինը նրա համար, որ էլ ի՞նչ գաղափարական գործ է, որ զոհաբերություն չպետք է լինի մեջը, երկրորդը, որ մենք մեր հարաբերությունը խո չենք կտրում քաղաքի հետ, երրորդն էլ, որ գտածներս արդեն շատ բան է։— Այն

  1. [<1 անընթ․>]
  2. [անգամ կատակը ու]
  3. [Թիֆլիս]
  4. [ճիշտ]
  5. [պատճառել]
  6. [Այո, այո, ճիշտ է]
  7. [մենք պաշտոններ ենք]
  8. [այ]