Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահել Արշակին[1]։ Ջրի ճանապարհին պատահեցին իրար և ժամադիր եղան իրիկունը Շողերանց դեզի քամակին։

Ամառային մի լուսնյակ գիշեր երկու երիտասարդներն եկան ժամադրության տեղը։ Նրանք զգույշ շշնջում էին[2]։

Աղջիկն աղաչում էր Արշակին, որ իբրև եղբայր, ազգական մի մարդ, իրան ազատի, հենց անի, որ իրան սիրածին տան․․․

– Ի՞նչ կտաս դրա համար․․․,– ակամա հևոցը զսպելով, հարցրեց Արշակը։

– Ի՞նչ տամ․․․ ի՞նչ ունեմ, որ ինչ տամ,– լացակումած[3] բացականչեց թշվառ աղջիկը։

– Օ՜, որ ուզենաս․․․

– Ի՞նչ․․․ ինչ ես ուզում, դե դու ասա։

– Ասե՞մ։

– Հա՛։

– Ասե՞մ,– կրկնում էր Արշակը և քնքշալով ձեռքը մոտեցնում աղջկա ձեռքերին։

– Դե՛ ասա էլի,― անհամբերությամբ հարցնում էր աղջիկը։

– Ասե՞մ,

― Դե ասում եմ, ասա էլի․․․

― Որ տաս ոչ․․․

– Արշակ, հոգիս ուզես, հոգիս էլ կտամ, միայն հենց ըլի, որ էդ բանը գլովս բերես․․․ Ես քեզ ասում եմ, ասա, վախիլ մի․․․

– Դե կաց ասեմ,– և սիրտ անելով ու ավելի մոտենալով, ձայնն ավելի մեղմացնելով, համարյա շշնջալով, նա անպատկառ առաջարկություն արավ Շողերին։

Շողերը մի սարսափ զգաց, ականջները տժժացին, և քիչ էր մնում ընկներ։

Արշակն էլ վախից, թե ամոթից, չգիտեմ զղջաց, թե սպասում էր․․․

  1. [Իրիկունը ժամադիր]
  2. Լուսանցքում «Կամ կարո՞ղ ես․․․ ուզում ես գնամ նրա մատանին բերեմ, երբոր համաձայնես, մատդ դնեմ»
  3. [հարցրեց]