Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իրանց [հարևանի տղի հետ]։ Արշակը շատ էր աշխատել, չէր կարողացել համոզել․․․-ին Շողերին ուզելու։

Գործը քննչի մոտ էր․․․

Քննիչը մի առողջակազմ, թխադեմ, համալսարանական մարդ էր։ Յուր սեղանի ետևից հարցեր էր տալիս Շողերին, և ավելի նրա աչքերի կրակն ավելանում էր, քանի դիտում էր յուր առջև կանգնած աղջկանը։

Աղջկա հայրը և մի քանի բարեկամներ կանգնած էին ետև։ Շողերն ամոթալի և խղճալի էր այդ ժամանակ, նրա համար էլ գլխի աղլուխն իջեցրել էր մինչև քթի ծայրը։

– Դուրս գնացեք, թողեք միայն հայրն այստեղ մնա,– հրամայեց քննիչը[1]։

Մնացին քննիչը, հայրն ու աղջիկը։

Քննիչը վեր կացավ տեղից, դուրս եկավ սեղանի ետևից և համոզական եղանակով դիմեց հորը.

– Այս գործում դու ոչինչ չես կարող անել։

Հայրը վախեցած միայն գույնը թռցրեց հարցի փոխարեն և զարմանքով.

[2] Այստեղ համաձայնություն է եղել. աղջկա կամքով եղած բան է, օրենքը տղին չի պատժիլ։ Это обольщение.

– Բաս[3] էդ օրենքումս ի՞նչ ա գրած, սրան ի՞նչ անեմ։

– Ինչ կուզես արա, օրենքը քեզ չի օգնիլ․․․ ես ուրիշ բան եմ ասում,– կամաց ձայնով շարունակում էր քննիչը։

– Դու կուզե՞ս, որ էս նշանած տղի հետ պսակենք։

– Վա՜․․․ աղա ջան, թեկուզ էն դռան շան հետ պսակեցեք, միայն թե պսակեցեք. մնին տվեք, էլ աչքս տեսնի ոչ։

– Դե դու մի երկու րոպե դուրս գնա, էնտեղ սպասիր։

Հայրն էլ որ դուրս գնաց[4], Շողերը վախից անզգայանում էր, մեկ էլ հանկարծ արյունը գլուխը տալիս, մեկ էլ քրտնում․․․ քննիչը մի ձեռքը նրա ուսին դրած, գլուխը առաջ մեկնած Շողերի աղլուխի տակից ցած թողած աչքերին էր նայում, սիրալիր և քնքուշ սկսեց խոսալ։

  1. Տողի վերևում «Թեկուզ մի ժամ կանգնած, թեկուզ»
  2. [դու]
  3. [սրան]
  4. [մենակ մնացած]