Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 – Այո՞․․․

Ծնողները[1] ու մայրը շրջապատում են. մայրը հայտնում է, որ օր<իորդի> գլուխը ցավում է. մի քիչ քեֆ չունի։

Գալիս է և Սուրենը։ Խառը խոսում են. թեյ են խմում, խոսում, ծիծաղում։ (Գլուխս ցավում է)։

Օրիորդն և Սուրենը սկսում են խոսել կանանց հարցից։

[2]Կից դահլիճում թնդում է դաշնամուրի ձայնը. վազում են այն կողմ պարողները, հյուրերը քաշում են.

Գնանք, օրիորդ։

– Ես[3]․․. իսկույն կգամ․․․ Ցույց է տալիս, թե բան պետք է կարգադրի, վեր քաղի։

ՄԱՅՐԸ (փեսացվին).– Այդպիսի սովորություն ունի, ամեն բան պետք է իր ձեռքով կարգադրի, թե չէ․․․ Դու գնա, Մարգո, այստեղ․․․

– Իսկույն մայրիկ․․․ Հա, դուք ասում եք, պ. Սուրեն, որ կինը պետք է <․․․>։

ՍՈՒՐԵՆ.– Բայց առանց այն էլ ձեր գլուխը ցավում է։


Երբ խոսակցության և վարմունքի ժամանակ խոսք է ընկնում այն մասին, թե կարելի է սիրով կապված լինել մշտապես, Սուրենն ասում է.

– Միմիայն տղամարդու հետ։

Հետո օրիորդին բացատրում է, որ ինքը խորթ է զգում իրան, որ ոչ մի բանով հարազատ չեն նրանք, նա ոչ հայ է, ոչ ուրիշ բան, նա մի բարոյական ամբողջական պատկեր չունի. սիրելու բան չունի, կենտրոնական մի զգացմունք չունի, նա մինչև անգամ խոսել չգիտի, որ բանավոր արարածի նշանն է, իսկ կրթված կինը ևս առավել։

– Օրիորդ, ես ուզում էի ապրել, ուզում էի հաճույք զգալ, ուրախանալ[4]. ես թափառում էի, ինձ ոչ մի բան չէր ուրախացնում։ Աշխատանքն, ասացին, կարող է մխիթարել, բայց ամեն աշխատանք ինձ միայն ծանրություն դարձավ, բնության գրկում ուզեցի ցրվել։ Այնտեղ ավելի ևս ինձ մենակ

  1. [նրան]
  2. [երբ օրիորդին մի]
  3. [շուտ]
  4. [նրա համար քեզ մոտ եկա]