Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգացի ու երբ ձեզ հանդիպեցի, ինձ թվաց, թե գտա, գտա ձեզ, գտա իմ հոգու զվարթությունը[1], գտա ամեն բան․․․ Բայց այդ թվացել է միայն․․․ Մենք խորթ ենք․․․ Մենք օտար ենք․․․ Այն ժայռերն ավելի մոտիկ էին ինձ, նրանք էլ ասես ինձ հետ մռայլ էին. անտառներն իմ հառաչանքին արձագանք էին տալիս․․․ Իսկ դուք․․․ Մենք իրար չենք հասկանում․․․ Մենք հակառակորդներ ենք[2]․․․

ՕՐ<ԻՈՐԴ>.— Ես ի՞նչ եմ արել ձեզ։

Ս<ՈՒՐԵՆ>.— Ինչ եք արել[3]… Դուք խորտակել եք իմ ամենալավ հույսերը, իմ ամենաթանկ զգացմունքը, իմ երիտասարդությունը։

Նա մի շողի նման առաջին անգամ երևում է հասարակական կյանքի հրապարակում (ժողովում). ամբոխն այդ բացատրում է լոկ փառասիրական ձգտումով. թե չէ ո՞վ է տեսել, որ մի որևէ ․․․-ի կին, ուրիշ ինչը պետք է դրդեր։

Գործիչը (քաղ<աքական>)[4] այդ համարում է ուրախալի, որ նա գոնե մի միջոց կլինի, մի գործիք կլինի, միջնորդ կլինի կանացի և առհասարակ բարձր շրջանների մեջ իրան(ց) ցանկություններն անցկացնելու։

Իհարկե, և մենք նրանից ոչինչ չենք սպասում, միայն այնքան, որ նրա միջոցով և այլն։

Անկեղծ<որեն> նա էլ զզված է բոլորից, խոսում է քրտնաթոր. նա զայրացած է, նա վշտացած է, հիասթափված է. մի հիասթափություն, որ ավելի մեծացրել է նրա հոգսը. սրանից (նորեկից) էլ ոչինչ չի սպասում։ Է՜հ, մեզ ով կտա այնպիսի մեկը. դրանցից շատերին ենք ճանաչում։

Ոչ[5], չարիք, սև, թույն, և ծայր չունի դա, վերջ չունի դա, ճար չունի։ Ա՜խ, ինչու ես այդ[6] զգում, հոգիս, և ինձ դարձնում թշվառ, ինչու դու չես տեսնում այսքան ժպիտները, բարեմաղթությունները, սերերը, երդումները։ Կին է, եկել է

  1. [ուրախությունը]
  2. [իր<ար>]
  3. [Օ․․․ Բայց ինչու, ավելի լավ է չիմանաք– գոնե դուք հանգիստ կլինեք]
  4. [նրան]
  5. [մխիթ<արություն>]
  6. [Ահա]