Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործին օգնելու, եկել է աշխատելու, նվիրվելու, ինչու չես հավատում նրան։

Ահա գտավ յուր ընկերին (լավելասին)։

Լավելասն ուրախ և քաղաքավարի, սրտանց դիմավորում է այդ կնոջը, նորեկին, նրա վախկոտ, չնչին հայտնած մի կարծիքը անդադար արծարծում է, աշխատում է ամեն կերպ հաճոյանա նրան։

– Առաջ դեռ <․․․>։ Այ, հիմա արժի անդամ լինել. թե եռանդով չլինեմ, աչքս հանեն։

Ա՜խ, հրաշալի մարմին. այտերը թավիշի նման են։ Եվ այլն, և այլն։

Եվ սկսում է առհասարակ լավելասին ավելի ու ավելի մերձենալ[1]. երբոր տիկինը սկսում է մի լավ գործի համար– ժողովներ– միջոց է տալիս նրան. մոտենում են, այնինչ[2] լավելասը սկսվող այս մտերմությունը տեսնելով ավելի հաստատվում է[3] յուր կարծիքի մեջ,– ահա թե ինչ Էր եղել այդ դատարկությունը և այլն։ Լավելասին ավելի պարզ ու հանդուգն է դարձնում յուր ակնարկները, սկսում է վերջին միջոցները և այլն։

Կինը զզվում է, զայրանում է, երես է դարձնում։

Այդ զզվանքն ու անջատումը երևում է հրապարակավ. վերջապես, նա մի օր թափում Է յուր մաղձը[4], հայտնում է յուր վիշտը,– վերջը իրար ճանաչում են տիկինն ու կռվողը[5]։

– Ես ձեզանից պետք Է ներողություն խնդրեմ, պ., ներ<եցեք> և այլն, և այլն։

– Հա՛,– դու այն ես եղել, ուրեմն, որին[6] կարոտ էր իմ հոգին, միթե ժամանակ է <․․․>։

– Ոչ, դու էլ չես թեթևացնելու իմ հոգու տանջանքը, նա վերջ չունի, ինչպես այն չարիքը, որ վխտում է մեր շուրջը (ինչպես X֊ի գործը, որի մեծությունն և անմահությունը ես վաղուց եմ զգացել, ճանաչել և երբեք չեմ մոռանում)։

  1. [ակնարկներն ավելի պարզ անել այն ին<չ>]
  2. [գործիչ]
  3. [ամրապնդվում է]
  4. [պատ<մում>]
  5. [մարտյունը]
  6. [սպասում]