– Հենց հիմա՞։
– Հենց հիմա։
– Հիմա․․․ անհարմար Է (վերնահարկում բացականչություններ և այլն)։
– ՉԷ, խնդրում եմ։
– Դե լավ, դու այստեղ սպասիր, ես հիմա ետ բերեմ, խոսում Է ուրիշի հետ (Դուրս Է գնում )։
(Մենակ).– 0՜ֆ, ինչ հրաշալի աչքեր, կուրծք, պարանոց, ինչ իրան․․․ Ա՛յ կին, հասկանում եմ– այսպիսի կնոջ համար, մի անգամ տիրելու համար, արժի խայտառակվել, ինչպես կուզես։
Ուրիշներն են գալիս, խոսում, գնում։
Բերում Է կնոջը։ Մոտենում են խոսալով։
– Դուք ծանոթ չե՛ք։
– Ոչ։
֊ Տիկ<ին>․․․֊ի֊ին, պ. ․․․֊ին։
Իրար ձեռք են տալիս։
– Շատ ուրախ եմ, տիկին, որ ձեզ հանդիպում և ծանոթանում եմ, այն Էլ այստեղ, այսպիսի մի հասարակական գործի մեջ։ Մեր կանայք․․․ ինձ հիացնում Է ձեր օրինակը, թույլ տվեք, պարզ հայտնեմ իմ հրճվանքը։
– Շնորհակալ եմ, պ.։
Եվ այնուհետև Էլ բաց չի թողնում, ամեն տեսակ կավալերություն։
Երբ հավաքվում են, գալիս Է, լուռ անցնում, նստում և պ. Գաղափարյանը։
ժողովն սկսվում Է։
Վեճերի ժամանակ պ. Գաղափարյանը երկու կուսակցությունից Էլ բարձր կանգնած ասում Է յուր խոսքը։
ՏԻԿԻՆ.– Ո՞վ Է այդ պարոնը։
ԿԱՎԱԼԵՐ.– Դա մի կիսախելոք–կիսախելառի մինն Է։
Երկու կողմն Էլ դժգոհ են։
ՆԱԽ<ԱԳԱՀ>.– Պ., պարզ ասացեք, ի՛նչ եք կամենում։