– Ի՞նչ պտի ասիլ, կգա կուզի, էլի։
– Հա՛, հազիր եմ արել։
– Դրա քյավթառ գել հերն անիծած։
– Ա՛յ տա, խի եք ասում, ապրանքատեր ա… բալքի ում վրա հոգին <1 անընթ.> ։
– Մինը դուք ըլեք, ինչ կանեք։
– Չէ , ախպեր, մեղք ա։
– Չէ՛, ախպեր, նա էնհենց մարդ չի, որ…
– Ա՛յ տղա, հրե գալիս է. վա՜յ է, մարդի աչքի ցավ տալիս՝ մտիկ տալիս վրեն։
– Վա յ, ջանս դուրս գա։
Մի մեծ ոչխարենի քրքում փաթաթված, կուչ եկած ներս է մտնում[1].<2 անընթ.> խեղճ ձայնով։
– Բարի օր ձեզ, տղերք ջան։
– Աստծու բարին, բիձա[2], քեռի ջան համեցեք էստեղ, դեսն արի, ա՛յ տղա, տեղ տվեք, (հառաչում են, որ կողմով անց է կենում)։
Դիպչում է սրան նրան, իբրև թե չի տեսնում, ձեռքը ճակատին է դնում, ապշում.
– Ղազար ջան, էդ դու ես։
– Հա՛, ես եմ, ես եմ, խնամի։
– Աչքս էլ տենըմ չի, քոռացել եմ։
– Վա՜շշ՜, տունը քանդվի անողի։
– Որդին մեռնի անողի։
– Վա՜յ, ջանս դուրս գա, քեռի։
– Սս՛ սո ւ. տղերք․․․
– Ա՛յ տղա, սուս կացեք։ Լռում են։
Ս<ԱՏԱՆԱՆՑ ՍԻՄՈՆԸ>– Գլուխը կախ տված, իբրև թե արտասուքը սրբում է։
ՔՅՈԽՎԵՆ.– Քեռի Սիմոն, մենք էսենց էլով–գեղով հավաքվել ենք, ախպեր, որ քո ցավին մի ճար անենք, թե կարանք՝ գողը՝ գտնենք…
ԱՄԲՈԽԸ– սս՜ո՜ւ, սսս՜ու՜․․․