– Հրամանք ես, Բաղոն ինքը:
– Ախար նա 25֊ին քաղաքումն էր, նա ինձ բերեց․․․ Մենք եկանք տեսանք, որ արդեն կրակել են։
– Տո, քունը գրելն ա, ի՞նչ գործ ունես նա որտեղ էր:
– Ի՞նչպես թե․․․ Դուք ուզում եք անմեղ մարդ կորցնեք․․․
– Ես քեզ ասում եմ գրի, դու ատվակատություն ես անում։
– Դու կարծում ես, ինչ որ ասեք, ես կգրեմ․․․ Կամ թույլ կտամ, որ դուք․․․
– Տեղդ նստի, գրի, քեզանից խո բան չի՞ գնում, զուր տեղն ինչ ես նեղանում։
– Դուք․․․ (Սկսում են աղմկել, կռիվն ընկնում է)։
– Ես կվկայեմ, որ նա 25-ին քաղաքումն էր, որ դուք այսպես ինձ կանչեցիք և այլն․․․
– Հիմի կտեսնենք քո ուսումն ու մեր ուսումը։
(Գնալուց հետո)
– Տո, էս ի՞նչ ինգլիզն ա էլել։
– Աղա, տեսնում չես դրա մազերը․․․
– Հմի ո՞նց անենք, որ դրա վկայությունն էլ անց չի կենա։
– Հա , թե չէ վկա կկանգնի։
– Դրուստ, որ գիտես, էն շան որդին էլ քաղաքումն ա էլել էդ ժամանակ։
ՏԱՆ<ՈԻՏԵՐ>.-Տո՛, ես գիտեմ։
– Սուտ բռնենք։
ՍԻՄՈՆ.– Դու մի քանի հաց մեղր կարա՞ս գտնես։
– Կարամ։
– Սիմ<ո՛ն>, դու էլ մեղրը կտանես, կդնես դրանց մարագումը, կպահես օքմի տեսնի ոչ, մնացածը ես գիտեմ։
– Իրան գող բռնենք։
– Իրան չէ, ախպորը. դուք էլ կասեք, որ էս փլան վախտը տեսանք նրանց, երկուսդ կասեք՝ էստեղ տեսանք ձեռները լվաներ, երկուսդ կասեք էսհենց գեղիցը փախչեր։